Շվեդիայում Աշխատանքի պահպանման ծառայությունը կարող է արգելել երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելը: Այս մասին հաղորդում է BoxingScene պորտալը:
Արգելքի պատճառը Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի նախկին մասնակից Էրիկ Սկոգլունդի հետ պատահած դեպքն էր. նա ուժեղ հարված է ստացել գլխին: Դրա հետևանքով բժիշկներն ախտորոշել են գանգուղեղային վնասվածք, ինչը հանգեցրել է ուղեղի արյունազեղման: Բռնցքամարտիկը վիրահատվել է, որից հետո որոշ ժամանակ եղել է կոմայի մեջ: Այժմ Սկոգլունդը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնումն անցնում է տանը:
Նշվում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը նախկինում ևս եղել է Շվեդիայի իշխանությունների խիստ վերահսկողության ներքո: Իսկ այդ միջադեպից հետո մտադիր են ուսումնասիրել բոլոր հանգամանքները, որոնց արդյունքում կընդունվի վերջնական որոշում: