Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) համարում են, որ տարածաշրջանում թուրքական ռազմական գործողությունը սկսվել է Ռուսաստանի աջակցության շնորհիվ: «Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ Ռուսաստանը հավասարապես պատասխանատու է այս հարձակման համար»,- քրդերի հայտարարությունը մեջբերում է Rudaw-ը:
Բացի այդ, YPG-ի կայքում նշվում է, որ քրդերը Ռուսաստանին համարում են «Թուրքիայի հանցակից գործընկեր տարածաշրջանում քաղաքացիների սպանության համար»:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան սիրիական Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Թուրքական օդուժը հարվածել է քրդերի հարյուրավոր օբյեկտների, ինչի հետևանքով, YPG-ի տվյալներով, զոհվել են 6 խաղաղ քաղաքացիներ և 3 զինվորականներ: