Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կանադացին վաճառել է գողացված հսկայական կրիան և հայտնվել բանտում

2017 թվականի հուլիսի 17-ին Նյու Յորքի շրջաններից մեկում՝ Քուինսի Alley Pond արգելոցից կորել է աֆրիկյան խթանակիր կրիան՝ Միլենիում մականունով: Խթանակիր կրիաները աշխարհում ամենախոշորներն են, և Միլենիումը ևս չի առանձնացել իր համեստ չափերով. այն կշռում է գրեթե 45 կգ՝ հաղորդում է INK-ը:

Կրիաների մեծ սիրահար՝ Քուինսի 37-ամյա բնակիչ Շոն Ուոթերսը, հանդիպել է առևանգողների հետ և նրանցից գնել կրիան՝ համենայնդեպս, այդպես պնդում է նա: Սակայն նա չի մտածել, թե որտեղ կարելի է պահել կրիային. մայրը նրան թույլ չէր տա պահել տանը: Նա հայտարարությունների ծառայության միջոցով գտել է ոչ մեծ մշկակրիայի տիրոջ և պայմանավորվել է փոխանակել, սակայն Միլենիումի համար 300 դոլարի հավելավճարով: Հսկայական կրիային Ուոթերսը տարել է սուպերմարկետի սայլակով և այդ կերպ կրիայի հետ նստել Կոնեկտիկուտ տանող գնացք, որտեղ ապրել է գնորդը:

Գործարքից հետո կրիայի նոր տերը միացրել է հեռուստացույցն ու իմացել, որ ինքը գնել է արգելոցից գողացված 17 տարեկան Միլենիումին: Եվ շուտով ոստիկանությունը Ուոթերսի դեմ մեղադրանք է առաջադրել: Նա ամբողջովին ընդունել է մեղքը: Հունվարի 18-ին նրան դատապարտել են 6 ամսվա ազատազրկման:

Շոնի մոր խոսքով՝ իր որդին ոչ մարդասպան է, ոչ էլ թմրավաճառ, նա պարզապես կենդանիների մեծ սիրահար է:

Միլենիումի իրական առևանգողներին այդպես էլ չեն գտել: Կրիային վերադարձրել են Alley Pond արգելոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում