ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունը շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին կարող է չեղարկվել կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման պատճառով:
«Մենք վերանայում ենք (այցելության հնարավորությունը) Դավոս ինչպես նախագահի տեսանկյունից, այնպես էլ կաբինետի՝ ամենօրյա հիմքով»,- հայտարարել է Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվենին:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը արդեն չեղարկել է ավելի վաղ նախատեսված ուղևորությունը Ֆլորիդա:
Դավոսում ֆորումը կանցկացվի հունվարի 23-26-ը: