Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀԱԿ-ը վերադառնո՞ւմ է, թե՞ տուրք պատմությանը

Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ, որտեղ որոշվել է 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում, ինչպես նաև, Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ, 2018թ․-ի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Հենց առաջին հայացքից աչքի է զարնում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը նույնիսկ փետրվարի 20-ի պարագայում հրաժարվում է հանրահավաք բառի օգտագործումից` չնայած այն հանգամանքին, որ խոսվում է ելույթների մասին: Նույնիսկ թանկացումների դեմ ակցիային «Ելքը»` իր խորհրդարանական և կազմակերպչական ռեսուրսներով, երեկ կարողացավ հավաքել ընդամենը 1000 մարդ: Բնական է, որ այս համատեքստում ՀԱԿ-ը, որը գտնվում է քաղաքական և կազմակերպչական փոշիացման փուլում, փորձում է հնարավորինս թուլացնել իր առաջիկա միջոցառումների քաղաքական բաղադրիչը:

Պակաս կարևոր չէ մեկ այլ հարց, որը վերաբերում է ՀԱԿ-ի քաղաքական ապագային: Խորհրդարանական վերջին ընտրություններում ՀԱԿ-ի ֆիասկոն ակնհայտ էր, ու այս կուսակցությունը գրեթե մեկ տարի մատնված է եղել անգործության: Անգամ իսկ ակնհայտ չէ` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժե՞շտ է տվել ակտիվ քաղաքականությանը, թե՞ դեռ նոր ասելիք ունի: ՀԱԿ-ի այսօրվա հաղորդագրությունը չի բացահայտում այս հարցի պատասխանը, որովհետև պարզ չէ անգամ փետրվարի 20-ի ու մարտի 1-ի միջոցառումներին Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը:

Արդյո՞ք փետրվարի 20-ի ու մարտի 1-ի միջոցառումները սոսկ տուրք են պատմական իրադարձությանը կամ արյունոտ ոճիրի տարելիցին, թե՞ ՀԱԿ-ը փորձում է այս առիթներն օգտագործել` քաղաքական նոր օրակարգ ձևավորելու նպատակով: Անկեղծ լինենք` ՀԱԿ-ի քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորությունը մինիմալ է, գրեթե` զրոյական, մյուս կողմից` ընդդիմության դաշտում վակուումը չի լցվել, և պետք չէ «դուրս գրել» որևէ ուժի, այդ թվում` ՀԱԿ-ին: Խնդիրն ունի նաև բարոյական կողմ: Քաղաքական վերածննդի ռեսուրս ունի ցանկացած քաղաքական ուժ, եթե, իհարկե, հրապարակայնորեն խոստովանում է իր սխալները և հասարակությունը ստանում է երաշխիքներ, որ նախկին սխալները չեն կրկնվելու:

ՀԱԿ-ը համաժողովրդական շարժման ռեսուրսը մսխել է իշխանության կաբինետներում տեղի ունեցած «կառուցողական երկխոսությունների», «այլընտրանքային» «բուրժուա- դեմոկրատական հեղափոխության» վրա: Հիմա հասարակությանն անչափ դժվար է համոզել, որ այսօրվա ՀԱԿ-ը քաղաքական հարթության վրա կապ ունի 88-ի արժեհամակարգի հետ կամ պահանջատեր է Մարտի 1-ի բացահայտման հարցում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում