Ցյուրիխի Ավետարանական եկեղեցին հայտնել է կրիպտոարժույթներով նվիրատվություններ ընդունելու մեկնարկի մասին։ Խոսքը բիտքոինի, ռիփլի, էֆիրիումի և բիտքոին քեշի մասին է։
Եկեղեցու ներկայացուցիչ Նիկոլյա Լեգլերը նշել է, որ էլեկտրոնային փողերն ու բլոկչեյնը հետագայում էլ կշարունակեն փոխել մեր աշխարհը: Կրիպտոարժույթները սկսում են ողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելել։
Եկեղեցում պատճառ չեն տեսնում նոր տեխնոլոգիաների ներդրումից հրաժարվելու համար։