Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին նվիրված քննարկման մասնակիցներ Ալբերտ Բաղդասարյանը, Արման Մելիքյանը, Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Պետրոս Մակեյանը օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում պահանջում են 2018-20թթ. Հայաստանի սահմանների վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Պետրոս Մակեյանը մանրամասնեց՝ իրենց ճակատի հիմնական գործառույթներից մեկը Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է: «Տարեվերջին կլոր սեղան ունեցանք տարբեր փորձագետների մասնակցությամբ, և մեր պահանջն այժմ մինիմում քայլ է։ Քայլ առ քայլ պետք է սկսենք ինքնիշխանության վերականգնումը։ Միամիտ չենք, որ հասկանանք, թե հպատակ իշխանությունը քայլ կանի, մեր պատվիրատուն հասարակությունն է»,-ասաց Մակեյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: