Մարդիկ ավելի հաճախ ստում են, երբ խոսում են օտար լեզվով։ Նման եզրակացության են եկել Բանգորի (Ուելս) և Մանչեսթերի համալսարանների հետազոտողները։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Մայրենի լեզուն սերտորեն կապված է զգացմունքնրի հետ, ինչը նպաստում է ազնվությանը, իսկ օտար լեզուն կապված է ռացիոնալ մտածողության հետ։
Հետազոտությանը մասնակցել են վալոնացիներ, ովքեր խոսել են վալոներեն և անգլերեն։ Կամավորները գնահատել են վալոներեն և անգլերեն արտահայտությունների անկեղծությունը։
Համաձայն ուղեղի սքանավորման տվյալների՝ կամավորներն իմացել են, թե որ արտահայտություններն են եղել անկեղծ, որոնք՝ սուտ։ Սակայն երկրորդ լեզուն (անգլերենը) մասնակիցների մոտ «միացրել» է տհաճ ճշմարտությունից պաշտպանության մեխանիզմը, իսկ մայրենի լեզուն ստիպել է նրանց խոստովանել այդ ճշմարտությունը։