Քայլի Ջենների հղիության մասին լուրն ուրախացրել է նրա ընտանիքի ոչ բոլոր անդամներին, հայտնում է Spletnik-ը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին: Օրինակ՝ Քայլիի հորը՝ սեռափոխված Քեյթլին Ջեններին, այնքան էլ չի ուրախացնում Քայլիի ընտրյալը:
«Քեյթլին Ջենները սկզբում երջանիկ չէր՝ իմանալով, որ Քայլին մայր է դառնալու»,- հայտնել է ներքին աղբյուրը՝ հավելելով, որ Քայլիի ընկեր Թրևիս Սքոթը Քեյթլինի մոտ որոշ կասկածներ է առաջացնում:
Քեյթլինը կարծում է, որ Քայլին չափազանց երիտասարդ է մայր դառնալու համար: Աստղային ընտանիքի ներկայացուցիչը, ում, ներքին աղբյուրի տեղեկացմամբ, հոր պատասխանն այնքան էլ դուր չի եկել, բազմիցս ասել է, որ ուզում է բավական վաղ տարիքում մայրանալ:
Հիշեցնենք՝ Քայլի Ջենների հղիության մասին հայտնի դարձավ անցած աշուն: Քայլին մինչև հիմա պաշտոնապես չի հաստատել իր հղիությունը՝ ի տարբերություն Քլոեի, ով նույնպես պատրաստվում է այս տարի երեխա ունենալ: