Երգչուհի Մադոննան իր երկրպագուներին ցուցադրել է՝ ինչպես է ինքը շիկահերի վերածվում: Համապատասխան փոստը երգչուհին հրապարակել է իր ինսթագրամյան էջում:
Հրապարակված լուսանկարում Մադոննան խոշոր պլանով է պատկերված: Երգչուհու մազերի վրա փայլաթիթեղ է, որը սովորաբար օգտագործվում է մազերը ներկելու համար: Հրապարակման մեկնաբանության մեջ երգչուհին նշել է, որ շիկահեր է դառնում:
Հետևորդների մեծ մասին Մադոննայի փոստը զվարճացրել է, նրանք երգչուհուն հաջողություն են մաղթել և գովել են, որ նա չի վախենում բացահայտորեն ցույց տալ աստղային կյանքի բոլոր կողմերը: Սակայն ոմանք կարծում են, որ լուսանկարը մատնում է երգչուհու իրական տարիքը, որ բեմում նա ավելի երիտասարդ է թվում, քան լուսանկարում: Հրապարակումն ավելի քան 111 000 «հավանում» է ստացել: