Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն մեղա է գալիս, որ ի՞նչ անի․ Տապալվելու հավանականության գործակիցը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կհյուրընկալվի «Բարնլիին»: «Մխիթարյանն այս պահին «Յունայթեդի» ֆուտբոլիստ է և նա լավ մարզավիճակում է գտնվում: Առաջիկա հանդիպմանը, սակայն նա չի մասնակցի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Մոուրինյոն: Բրիտանական մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, որ Մխիթարյանը երեկ ժանաել էր «Քերինգթոն» մարզաբազա և հրաժեշտ տվել «Յունայթեդի» խաղացողներին: Նշվում էր, որ հրաժեշտի ժամանակ Մոուրինյոն չի սեղմել Մխիթարյանի ձեռքը:

Ավելի ուշ Ժոզե Մոուրինյոն հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ հայ ֆուտբոլիստը հնարավոր է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»: «Եթե տրանսֆերը չստացվի Մխիթարյանը խնդիր չի ունենա: Այո, բացառված չէ, որ նա շարունակի ելույթները մեր թիմում: Միկին շատ լավ ֆուտբոլիստ է: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ նա շատ է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին»: Նախորդ մրցաշրջանում, Մխիթարյանն օգնեց մեզ նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը և նա մեր առանցքային ֆիգուրներից էր: Մխիթարյանը գերազանց սկսեց նաև այս մրցաշրջանը, բայց հետո ինչ-որ բան չստացվեց: Հիմա շատ են ասեկոսեները, և ես ինձ իրավունք եմ վերապահում պաշտպանել Մխիթարյանին՝ չընգրկելով հայտացուցակում: Ես հասկանում եմ, որ Մխիթարյանի համար հեշտ չէ այս իրավիճակում լավ խաղալ: Հիմա պետք է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա: Տրանսֆերային պատուհանը փակվում է միայն հունվարի 31-ին»,- նշել է Մոուրինյոն:

Կարծիքներ են հնչում, որ Մխիթարյանի նկատմամբ տգեղ վարվելուց հետո Մոուրինյոն այս հայտարարությամբ փորձել է այսպես ասած մեղա գալ: Մոուրինյոն գիտակցում է, որ Սանչես-Մխիթարյան տեղափոխությունը կարող է ոչ միանշանակ արձագանք գտնել երկրպագուների շարքերում: Մոուրինյոն մրցաշրջանի միջնամասում կորցնում է փլեյմեյքերի: Սանչեսը եզրային հարձակվող է և խաղաոճով, մտածելակերպով համեմատելի չէ Մխիթարյանի հետ: «Յունայթեդն» ունի Ռեշֆորդի, Մարսիալի, Լինգարդի, Մատայի պես ֆուտբոլիստների, որոնք բավական հաջող են խաղում կիսապաշտպանության և հարձակման եզրերում: Կարճ ասած Սանչեսը «Յունայթեդին» այս պահին օդի և ջրի պես անհրաժեշտ չէր: Ըստ էության այս գործարքի հետևանքով Մոուրինյոն զրկվեց կարևոր մի ֆիգուրից: Պորտուգալացի հարձակվողը գնում է մեծ ռիսկի և կա տապալվելու հավանականություն: Ընդունենք, որ տապալվելու հավանականության գործակիցը բավական մեծ է: Մոուրինյոն ձեռք չակ այլևս չունի ունիվերսալ ֆուտբոլիստի որը կարող է օգտակար լինել թե պաշտպանության ձախ եզրում և թե ասենք ենթահարձակվողի դիրքում: Մրցաշրջանի երկրորդ հատվածում ֆուտբոլիստները ավելի հաճախակի են վնասվածքներ ստանում և Մոուրինյոն կանգնելու է կադրային խնդիրների առաջ: Թե ինչպես է պորտուգալացի մասնագետը լրացնելու խաղադաշտում առաջացած բացերը, այս պահին դժվար է ասել:

«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի աշխատակիցներից մեկը, «Manchester Evening News»-ին հայտնել է, որ Մխիթարյանը ամենևին էլ չէր ցանկանում հեռանալ «Յունայթեդից» և այս տրանսֆերը Մոուրինյոյի «թեթև» ձեռքով է տեղի ունենում: «Միկին հասկանում է, որ իրեն ուղղակի պարտադրվում է գնալ նման գործարքի: Ճիշտ է «Արսենալում» նա խաղաժամանակ կստանա և կդրսևորվի, բայց սա այն տրանսֆերը չէ, որը ուրախություն է պատճառում Մխիթարյանի պես ֆուտբոլիստին»,- նշել է «Manchester Evening News»-ի զրուցակիցը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականի ամռանը: Պրեմիեր լիգայի 2016/2017 թմրցաշրջանի մեկնարկային տուրերում Մոուրինյոն մեր կիսապաշտպան չէր ընդգրկում թիմի մեկնարկային կազմում: Դրսևորվելու հնարավորություն ստանալուն պես Մխիթարյանն ապացուցեց, որ իրական պրոֆեսիոնալ է և կարող է օգտակար լինել «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեկ և կես տարի շարունակ Մխիթարյանը պայքարեց «Մանչեսթեր Յունաթեդում»: Պայքարի օրենքները սակայն այս թիմում սահմանել էր Մոուրինյոն: Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնց Մոուրինյոն համակրում է: Բացի դարպասապահ Դե Խեայից, թերևս Պոլ Պոգբային և Նեմանյա Մատիչին կարելի է համարել 100 տոկոսանոց հիմնական կազմի ֆուտբոլիստներ:

Եթե նույնիսկ այս ֆուտբոլիստները չափազանց անհաջող են խաղում, միևնույնն է հաջորդ խաղում Մոուրինյոն նրանց վստահում է մեկնարկային կազմում: Մյուս բոլոր ֆուտբոլիստները հերիք է մեկ անհաջող հանդիպում անցկացնեն և անմիջապես կորցնում են վստահությունը Մոուրինյոյի մոտ: Ցանկացած թիմում կա մրցակցություն, ինչը բնական և օգտակար երևույթ է: Մրցակցությունը սակայն պետք է լինի առողջ և խաղադաշտում պետք է լինեն արժանիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում