ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ տպագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթները երկրի արտաքին քաղաքականությունը ծրագրելիս: The Hill-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հարցազրույցում:
«Տեղյակ լինելը դժվար է, քանի որ ես նույնիսկ թվիթերյան էջ չունեմ, որից կարողանամ հետևել նրա թվիթներին, այդ պատճառով իմ աշխատակիցները սովորաբար տպագրում են այդ թվիթները և փոխանցում ինձ»,- ասել է Թիլերսոնը:
Նա նաև նշել է, որ ինքը Twitter-ում գրանցվել մտադիր չէ: