Լուրեր
«Փաստաբանների պալատը վերածվել է փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների գործիքի»
  • 13:45
  • 2018-01-20
  • Դիտումներ՝ *

«Դատական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ սանկցիան վստահաբար պայմանավորված է Սասնա ծռերի, քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց դատավարություններով, քանի որ այդ դատավարությունները վարչախումբը չի կարողանում տանել իրեն ձեռնտու սցենարով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Նրա խոսքով խնդիր է դրված փաստաբաններին չեզոքացնելու, կաշկանդելու իրենց գործողությունների մեջ։ «Դրա համար մի շարք գործիքներ են կիրառվում՝ դիմում են Փաստաբանների պալատ, վարույթներ են հարուցում, հիմա էլ արդեն դատական օրենսգրքով է փորձ արվում սահմանափակել փաստաբանի ազատությունները»,-նշեց Շուշանյանը։

Փաստաբանի խոսքով այս ամենում շատ մեծ դեր պետք է ունենար Փաստաբանների պալատը, Պալատի մարմիններ, մինչդեռ այդ մարմինները իրենք են վերածվել Փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների գործիքի։ «Փաստաբանների պալատի ղեկավարի պաշտոնում գտնվումէ  մի մարդ, որին բնավ չեն հուզում փաաստաբանության խնդիրները, փաստաբանների իրավունքների պաշտպանությունը։ Նա ավելի շատ անձնական հարաբերություններ է կառուցում տարբեր պետական չինովնիկների հետ։ Իրեն դա է հետաքրքրում։ Նա կարիեռա է անում, իրեն պաշտոն է անհրաժեշտ։ Նույնն էլ Պալատի խորհուրդն է, որը ամբողջությամբ իր թիմն է հանդիսանում»,-նկատեց Շուշանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *