Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Վարչապետը պոպուլիզմի մասին խոսելուց առաջ պիտի քննի սեփական գործողությունները․Սերգեյ Բագրատյան

«Քաղաքական հարթության վրա պետք է բոլոր բանավեճերը քաղաքակիրթ իրացնել, չի կարելի քաղաքական երկրորդ ուժին մեղադրել պոպուլիզմի մեջ, դա առնվազն անթույլատրելի է»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով  վարչապետի հայտարարություններին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված  նախագծերից մեկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված 2 օրենքի նախագծի․ մեկը վերաբերում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մյուսը՝ գյուղատնտեսությանը ուղղվող պետական աջակցության սահմանմանը։ Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, բավականին կոշտ արձագանքեցին՝ հատկապես ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Կարեն Կարապետյանն անգամ շեշտել էր․ «Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք՝ ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք»։ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել էր, որ այսպես հնարավոր է պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը: Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ պոպուլիզմի մասին խոսելուց առաջ պիտի քննել սեփական գործողությունները, նախագիծը շատ պարզ է եղել, նպատակը գյուղատնտեսության սուբսիդավորումն է, որպեսզի մեղմվի դիզվառելիքի, գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութերի, սերմերի թանկացումը։

«Եթե սուբսիդավորման մեջ պոպուլիզմ կա, աշխարհի բոլոր երկրներում այն չեն կիրառի, նշանակում է՝ ամբողջ աշխարհը զբաղված է պոպուլիզմով, բացի մեր կառավարությունից։ Պոպուլիզմով իրենք են զբաղվում, որ մենք հարց ենք բարձրացնում՝ ծանր վիճակ է գյուղացիության մոտ, գյուղացիները սահմանամերձ գյուղերը մասսայաբար լքում են, իրենք ընդամենը մի փոքրիկ կարուսել են տարել  գյուղում դրել, համարում են՝ խնդիրները ավարտել են այդ գյուղի հետ։ Պոպուլիզմը թանկացման ֆոնին՝ թանկացումը չընդունելը և պատճառաբանելը․․․ եթե թանկացման մասին չխոսեիք՝ չէր թանկանա»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում