Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անպայման խոսելու են Արցախի մասին. Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը Հայաստանի նախագահը ժամանելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այց է: Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսված է հունվարի 24-ին: Բայց մինչ այդ՝ հունվարի 22-ին, նա հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահի, ինչպես նաև խորհրդարանական երկու պալատների նախագահների հետ: Այս տեղեկությունը, իհարկե, դեռևս պաշտոնապես հաստատված չէ:

«Հայաստանի նախագահը Ֆրանսիայում է լինելու հունվարի 22-ին և հանդիպումներ է ունենալ նախագահ Մակրոնի, ինչպես նաև Ազգային խորհրդի նախագահ Ֆրանսուա դը Ռուժիի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ»,- տեղեկացրեց Հարութ Մարտիրոսյանը:

Խոսելով Սարգսյան-Մակրոն հանդիպման օրակարգի մասին, թե ենթադրաբար ինչ հարցեր են քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, Հարութ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ առաջին հերթին քննարկվելու են այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք շատ կարևոր իրադարձության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Փարիզում կայանալիք հանդիպումը փաստորեն լինելու է նախագահ Սարգսյանի և նախագահ Մակրոնի առաջին պաշտոնական շփումը երկկողմ բանակցությունների ձևաչափով: Քննարկվելիք այլ հարցերի մասին մեր զրուցակիցը դժվարանում է ենթադրություններ անել, բայց համոզված է, որ Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներն անպայման խոսելու են Արցախի հիմնախնդրի մասին:

«Անպայման խոսելու են Արցախի հարցի մասին, բայց կոնկրետ ինչ պիտի խոսեն և ինչքան՝ չգիտենք: Անկարելի է, որ չխոսեն Արցախի մասին, որովհետև Ֆրանսիան համանախագահ է ԵԱՀԿ Մինսկի խմբում: Բայց այս պահի դրությամբ օրակարգ չունենք: Գիտենք միայն, որ երեք հանդիպումներ արդեն պատրաստված են»,- նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում