Ներկայումս արտասահմանյան շատ ԶԼՄ-ներ քննարկում են հնարավորությունը, որ Չելսի Դեյվին կարող է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի հրավեր ստանալ: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Նշենք, որ արքայազն Հարրին Չելսի Դեյվիի հետ ծանոթ է մանկուց, դեռևս 2009 թ. անհաջող ավարտված նրանց սիրավեպը 5 տարի էր տևել: Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ հենց Չելսին կարող է հավակնել հարսի ծաղկեփնջին: Համացանցում նաև տեղեկություն է հայտնվել, որ արքայազնը մտադիր է իր հարսանիքի պաշտոնական հրավեր ուղարկել իր նախկին սիրուհիներից մեկին, որոնց թվում է Դեյվին: