Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Հայաստանը կշարունակի մնալ մասամբ ազատ երկրների շարքում, քանի դեռ իշխանությունը չի փոխվել

«Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում Հայաստանը կշարունակի տեղ զբաղեցնել մասամբ ազատ երկրների ցանկում, քանի դեռ Հայաստանում չի փոխվում իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության» կենտրոն ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցին, որտեղ Հայաստանը կրկին մասամբ ազատ երկրների շարքում է։

«Իշխանության, պետության, հասարակության ու հասարակական փոխհարաբերությունների մասին շարունակում են իշխել նույն թերի պատկերացումները։ Փոփոխություն կգրանցվեր, եթե փոխվեին դերակատարները։ Նույն մարդիկ նույն բաներն են տարիներ շարունակ անում։ Ինչպես հալածել են իրենց ընդդիմախոսներին, այնպես էլ հալածում են, ինչպես զբաղվել են սեփական իշխանության վերարտադրմամբ, այնպես էլ զբաղվում են, ինչպես կեղծել են ընտրությունների արդյունքները, այնպես էլ կեղծում են, ինչպես իշխանությունն օգտագործել են սեփական բարեկեցությունը ապահովելու ու հարստությունը բազմապատկելու նպատակով, այնպես էլ շարունակում են։ Այս պարագայում, միամիտ կլիներ փոփոխություն ակնկալելը կամ փոփոխություն տեսնելը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այդ առաջընթացը ու հետընթացը միայն Freedom House-ի զեկույցներով չէ, որ նկատելի է։ Իրական պատկերը ամեն օր ՀՀ քաղաքացին իր վրա է զգում։ «Քաղաքական, քաղաքացիական ազատությունների մասին խոսելիս իրավապաշտպան կազմակերպությունը համեմատության մեջ է վերցնում երկրներին։ Օրինակ՝ եթե Հայաստանը համեմատում են ավտորիտար երկրների հետ, ապա Հայաստանը այդ չափանիշներում չի տեղավորվում, քանի որ գոնե քաղաքական ազատություններ կան՝ կարելի է քաղաքական կուսակցություններ ստեղծել, գործում է ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Այսինքն՝ բռնապետական երկրների համեմատությամբ՝ Հայաստանում ձևական ազատություններ կան։ Ընտրությունները ևս համեմատության մեջ են։ Հայաստանի խորհրդարանում կա ընդդիմություն։ Բայց Հայաստանը չի կարող ազատ երկիր համարվել, քանի որ մենք գիտենք Հայաստանում ինչպես են անցնում ընտրությունները, և գիտենք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում։ Այսինքն՝ համեմատության մեջ պետք է դիտարկենք Հայաստանի մասամբ ազատ երկիր լինելը»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ երբեք պետք չէ ակնկալել, որ իշխանությունը բարի կամք կդրսևորի և փորձ կանի շտկել, փոխել այս վիճակը։ Հնարավոր չէ բերել մի քանի օրինակ, երբ իշխանության է եկել մեկը, որը բարեփոխումներ է արել և ժողովրդին քաղաքական, քաղաքացիական ազատություններ է տվել։ «Եվ հետո ազատությունը ոչ թե շնորհվում է իշխանության կողմից, այլ այն նվաճվում է հասարակության կողմից։ Բացարձակ այլ խնդիր է, թե այս զեկույցները որքանով են մտահոգում իշխանություններին։ Ցանկացած իշխանություն մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին, իսկ այդ պարագայում, իրավիճակը մնալու է նույնը, կամ կարող է ավելի վատանալ։

Ինչ վերաբերում է Արցախում ևս նույն պատկերն ունենալուն, Իշխանյանը նշեց, որ դա բնական է, քանի որ այնտեղ ևս նույն բնույթի իշխանություն է։ Արցախում իրավիճակի բարելավումը մեծապես կախված է Հայաստանում վիճակի բարելավումից։

Նշենք, որ զեկույցը «վիճելի տարածքներ» բաժնում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին: Այս դեպքում ևս ցուցանիշը մնացել է անփոփոխ. 7 բալանոց համակարգով Արցախն ունի 5 միավոր՝ հավասարապես վատ քաղաքական և քաղաքացիական ազատություններով և «մասամբ ազատ» կարգավիճակով։ Այսպիսով, ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղում ազատությունները ավելի քիչ են պաշտպանված, քան Հայաստանում, բայց ավելի շատ, քան Ադրբեջանում: Տարածաշրջանի մյուս չճանաչված հանրապետություններից Աբխազիան ևս «մասամբ ազատ» է, մինչդեռ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ ազատ»։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում