Քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները 4 թուրք զինծառայողի են սպանել սիրիական սահմանամերձ գոտում, երբ նրանք փորձել են ներթափանցել սիրիական տարածքի խորքը: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ թուրք զինվորականների հետ մարտը, ովքեր տեղաշարժվել են հատուկ նշանակության ջոկատի ուղեկցությամբ, սկսվել է սահմանամերձ Բյուլբյուլ բնակավայրի շրջանում՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Ավելի վաղ Deutsche Welle-ը հայտնել էր, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում, սահմանային Աֆրինի շրջանում սկսել է քրդական գյուղերի զանգվածային ռմբակոծումը։