Ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Զինված ուժերի մասին» նոր օրենք մտցնելու հրամանը,– հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը։
«Ադրբեջանի զինված ուժերի մասին» նոր օրենքը փոխարինել է նախորդ նույնանուն իրավական ակտին, որը գործում էր 1991 թվականի հոկտեմբերից։
Նոր օրինագիծը բաղկացած է հինգ գլուխներից և 16 հոդվածներից։ Օրինագծում նշվում է, թե զինված ուժերի ինչպիսի միավորումներ կարող են երկրում ձևավորվել։
Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է այս օրենքի հետ համապատասխանեցնել գործադիր իշխանության կենտրոնական մարմինների նորմատիվ–իրավական ակտերը։ Այս գործընթացի հսկողությունը դրված է մինիստրների կաբինետի վրա։