Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Քարդաշյան–Վեսթ ընտանիքը դուստր է ունեցել։
Երկրպագուները գուշակություններ էին անում, թե ինչպես ծնողները կանվանեն փոքրիկին։ Եվ ահա այսօր Քիմը հայտնել է իր ընտրության մասին. փոքրիկի անունը Չիկագո Վեսթ է։ Այս մասին աստղային մայրիկը հայտնել է իր սեփական ռեալիթի–շոուի ժամանակ։
Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու Վեսթը արդեն դաստիարակում են չորսամյա Նորթին և երկամյա Սեյնթին։