Կահիրեում փողոցային կատուն մտել է միջազգային օդանավակայանի էլեկտրականության ենթակայան, ինչի պատճառով հոսանքազրկվել են բեռնային գոտու մի քանի շենքեր,– այս մասին հաղորդել է եգիպտական Sada Elbalad հեռուստաալիքը։
Պարզվել է, որ կենդանու գործողությունները կարճ միացման են բերել, ինչն էլ հոսանքազրկման պատճառ է դարձել։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կատուն տեղում հոսանքահարվել է։