«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Լոնդոն, որտեղ կհանդիպի իր իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Ինչպես հայտնում է mirror.co.uk-ը գործարքի մանրամասներին ծանոթանալուց հետո Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ։
Նույն աղբյուրի համաձայն «Յունայթեդի» խաղընկերներին հրաժեշտ տալուց Մխիթարյանը չի կարողացել զսպել արցունքները, և թաց աչքերով է լքել Մանչեսթերը։