Միլանի կանանց հագուստի արտելի սովորական աշխատանքային օր. մեկը ձևում է, մեկը մեքենայով կարում է։ Անսովոր է միայն մանեկենը։ Բայց արդեն մի ամբողջ տարի նա աշխատում է։ Հենց այսքան ժամանակ է, որ այստեղ շների համար մոդայիկ վերարկուներ և բաճկոններ են կարում։ Ամեն ինչ սկսվել է Ուլիսայից, ով արտելի տիրուհու շունն է։ Նրան որոշել են ավելի տաք հագցնել, որպեսզի ականջները չմրսեն։