Իտալիայում Ջերի անունով կատվի բախտը անասելի կերպով բերել է։ Նա իր տիրուհուց երեսուն հազար եվրո ժառանգություն է ստացել։
Կինը ամբողջ սրտով սիրում էր իր փափուկ կենդանուն։ Նա կատվին իր կյանքի գլխավոր էակն էր անվանում և դրա համար էլ ժառանգել է, որպեսզի իր ընտանիքի անդամները, կատվի հիվանդության դեպքում, նրա բուժման համար գումար չխնայեն։ Նա մահից առաջ նաև համապատասխան ցուցումներ է տվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում, կատվի համար վաճառեն նաև ոսկեղենն ու թանկարժեք հնաոճ իրերը։
Հանգուցյալի դուստրը խոստովանել է, որ իր մայրը Ջերիին ավելի շատ է սիրել, քան սեփական երեխաներին։ Ինչպես նշում է La Stampa թերթը՝ կենդանին լիովին վայելում է իր հարստությունը. նա սնվում է ծովախեցգետնով և քնում է միանգամից չորս բազմոցների վրա։