Բոլիվուդը պատմական ֆիլմ կցուցադրի դաշտանի և էժանագին միջադիրների մասին։ Ֆիլմում պատմվում է սոցիալական ձեռնարկատեր Արունաչալամ Մուրուգանանտամի և նրա գյուտի մասին։
Հունվարի 25-ին կինոէկրան կբարձրանա բոլիվուդյան «Pad Man» («Միջադիր արտադրողը») ֆիլմը, որը կդառնա առաջին ոչ անգլալեզու ֆիլմը՝ նվիրված դաշտանին։
Ֆիլմի տարածմամբ կզբաղվի Sony Pictures-ը։ Կինոնկարում պատմվում է թամիլ սոցաշխատողի մասին, ով 1990-ականների վերջերին մշակել էր էժան հիգիենիկ միջադիրների վաճառքի ավտոմատ սարքեր՝ նախատեսված Հնդկաստանի հետամնաց գյուղական շրջանների համար։
Երբ Մուրուգանանտամը խթանել է նման տեսակի արտադրանքի էժան տեխնոլոգիան, նրանից երես են թեքել կինն ու մայրը։ Գյուղի բնաիչները եկել են եզրահանգման, որ նա շեղված է։ 2006 թվականին նա հիմնել է ընկերություն, որը մասնավոր ընկերություններին մատակարարում է էժան միջադիրներ արտադրող մեքենաներ։