Tuesday, 23 04 2024
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Ղարաբաղի կրակովյան ճեղքումը. ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնեց դիտորդների թվի ավելացմանը

Հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ինչպես կանխատեսվում էր՝ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը ուղղված քայլերից մեկի իրականացման՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ:

Սկզբունքային համաձայնություն

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը՝ «սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը»: Կրակովի հանդիպմանը շարունակվել են նախորդ տարվա դեկտեմբերին Վիեննայում կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։ Նախարար Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Իրենց հերթին համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել վստահությունն ամրապնդող միջոցներ՝ որպես բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս: Միջնորդները նաև տեղեկացրել են, որ մտադիր են փետրվարի սկզբին այցելել տարածաշրջան:

Վերահսկողական սարքավորումները՝ հետախուզության նպատակո՞վ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունը 2016 թ. մայիսին Վիեննայում, իսկ հետո նաև Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված համաձայնությունների առանցքային կետերից մեկն է: Ճիշտ է, առայժմ չի հաջողվել համոզել ադրբեջանական կողմին՝ համաձայնելու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ տեղադրելուն:

Հիմա ամբողջ հարցն այն է, թե այս պայմանավորվածության կատարումը էապես կազդի՞ շփման գծում լարվածության նվազեցման վրա կամ կօգնի կանխել հետագա միջադեպերը, և որքանո՞վ թեկուզ այս խորհրդանշական համաձայնությունը հակամարտող կողմերի միջև կնպաստի բանակցությունների հետագա առաջընթացին՝ ավելի առարկայական և կարևոր հարցերի շուրջ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասում է, որ սա, իհարկե, դրական քայլ է, բայց այն բավարար չէ, որովհետև առայժմ չի հաջողվել փոխհամաձայնության հասնել շփման գծում վերահսկողության տեխնիկական սարքավորումներ տեղադրելու հարցի շուրջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Եվսեևը նշեց հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար հարկավոր է ավելացնել մշտական դիտորդների թիվը շփման գծի երկայնքով և նրանց զինել վերահսկողության տեխնիկական միջոցներով: Այժմ ինչ-որ չափով սկսում են կյանքի կոչել նախկինում կայացված որոշումները: Լավ է, որ Ադրբեջանը համաձայնել է դրան: Հարցն այն է, թե գործնականում ինչպե՞ս է այդ պայմանավորվածությունն իրականացվելու: Ես հայտարարության մեջ չտեսա որևէ խոսք միջադեպերի հետաքննության տեխնիկական սարքավորումներ տեղադրելու մասին: Սա ամենակարևոր և սուր հարցն է, որովհետև վերահսկողության տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել հետախուզության նպատակով, և կողմերից յուրաքանչյուրը վախենալու է, թե մյուս կողմին կփոխանցեն այդ տեղեկությունը: Ուստի սա միայն ճանապարհի սկիզբն է՝ ստեղծելու միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ: Սա դրական քայլ է, բայց այն առայժմ բավարար չէ: Ես վստահ չեմ, որ Ադրբեջանն ամբողջությամբ կկատարի իր ստանձնած պարտավորությունները»:

Էական ընդլայնում չէ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին ասում է, թե լավ է, որ Վիեննայի պայմանավորվածությունների օրակարգից գոնե մի կետ, թեկուզ մեկուկես-երկու տարի անց կատարվում է, բայց պիտի հասկանանք, որ խոսքը Կասպրշչիկի թիմի լիազորությունների էական ընդլայնման մասին չէ:

Փորձագետը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 2016 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո տեղեկատվության արտահոսք եղավ շփման գծում շատ սահմանափակ թվով՝ 10-15 մշտադիտարկողներ տեղակայելու մասին:

«Իրականացման տեսանկյունից այս պայմանավորվածությունն առանձնապես շատ բան չի փոխի, բայց Վիեննայի օրակարգով շարժվելու տեսանկյունից, թերևս, ինչ-որ կարևորություն ունի»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Ադրբեջանական «շուստրիություն»՝ Լավրովի պլանի ակնկալիքով

Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանն ու Արցախը Վիեննայի այս չարչրկված համաձայնությունների կատարման ամենամեծ ջատագովներն ու ամենաշահագրգիռ կողմերն են: Դա ակնհայտ է թեկուզ պաշտոնական Երևանի հայտարարություններից: Եվ եթե վերջին շրջանում համանախագահները երբեմն մոռանում են հիշատակել դրա մասին իրենց հայտարարություններում, ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպումից հետո նշում է, որ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Դրա բացատրությունն էլ շատ պարզ է: Պատճառը ոչ թե այն է, որ Հայաստանն ամենակառուցողականն ու խաղաղասերն է այս հակամարտության կարգավորման գործընթացում, այլ այն, որ կոնֆլիկտի սառեցումը և խաղաղությունը շփման գծում բնականորեն և օբյեկտիվորեն բխում է մեր շահերից՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը դժգոհ է 1990-ականների պատերազմի արդյունքներից և հետևաբար ստիպված է ամեն կերպ և առաջին հերթին ռազմական միջոցներոով հիշեցնել Հայաստանին ու միջազգային հանրությանը «օկուպացված ադրբեջանական շրջանները» վերադարձնելու իր պահանջի մասին:

Բայց ինչո՞վ է պայմանավորված վերջին ամիսներին Ադրբեջանի վարքագծի որոշ փոփոխությունը դիվանագիտության մեջ և հակվածությունն ավելի կառուցողական գործողությունների:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը դա բացատրում է Ադրբեջանի տակտիկական որոշ նկատառումներով: Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ եթե պահպանի հարաբերական անդորրը շփման գծում և համաձայնի մասնակի կամ կոսմետիկ լուծումների Վիեննայի համաձայնությունների կատարման հարցում, ապա այդ դեպքում առաջընթաց կլինի Մամեդյարովի ասած՝ «սուբստանտիվ բանակցություններում»՝ ուղղված հակամարտության կարգավորման ծրագրի կետերի իրականացմանը: Իսկ «սուբստանտիվ բանակցություններից» Բաքուն միայն մեկ ակնկալիք ունի՝ տարածքների վերադարձ:

«Ադրբեջանին հստակ բացատրվել է, և դա երևում է պաշտոնական Երևանի՝ Սերժ Սարգսյանի, Նալբանդյանի հայտարարություններից, որ քանի դեռ անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծված չեն, բնականաբար բանակցություններ, որպես այդպիսին, չեն կարող լինել: Բաքուն այժմ փորձում է այդ նախապայմանը ինչ-որ չափով, ձևականորեն բավարարել՝ դրա դիմաց ակնկալելով ստանալ բանակցություններ և ճեղքում բանակցային գործընթացում: Թեպետ հանուն արդարության՝ Ադրբեջանը պատրաստ չէ համապարփակ կարգավորման, պարզապես քանի որ վերջին շրջանում Ռուսաստանը Լավրովի հայտնի հայտարարությունների մակարդակով ակնարկեց, որ ռուսական կողմը կարող է ակտիվացնել բանակցությունները, և Ադրբեջանը գիտի, որ ռուսական ծրագիրն ավելի հոգեհարազատ է իրեն, քանի որ այն շրջանցում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հետևաբար փորձում է ձևականորեն համաձայնություն տալ Վիեննայի օրակարգի խնդիրներից մեկի լուծմանը, որպեսզի ոչ էապես ավելացվի մշտադիտարկողների թիվը, ինչն իրականում ոչինչ չի փոխելու և չի փոխելու Ադրբեջանի ռազմական պլանները (դա հետաքննության մեխանիզմ չէ, ընդամենը մշտադիտարկում է): Դա նաև որևէ կերպ չի խանգարելու Ադրբեջանին խախտել հրադադարի ռեժիմը բանակցությունների ընթացքում, հետևաբար տալիս է այս ձևական համաձայնությունը՝ ակնկալելով, որ Ռուսաստանը կակտիվացնի իր միջնորդական առաքելությունը, և ռուսական պլանը, որն ավելի մոտ է իր շահերին, առաջ շարժվելու հնարավորություն կտա»:

Արևմուտքին սիրաշահելու խնդիր

Ստյոպա Սաֆարյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանում նախընտրական տարի է: Իլհամ Ալիևը խնդիր ունի իր իշխանությունը կնոջը փոխանցելու և Արևմուտքին սիրաշահելու, որպեսզի կարողանա սահուն կերպով կատարել իշխանության փոխանցումը:

«Ալիևը գիտի, որ Վիեննայի օրակարգը՝ մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը արևմտյան շահագրգռություն է, հետևաբար փորձում է հավասարապես բոլորի շահերը ինչ-որ չափով շոյել, չբավարարել, բայց ինչ-որ քայլեր կատարել՝ խնդիրներն իր երկրի ներսում թեթևացնելու նպատակով»,- ավելացրեց քաղաքագետը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում