Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել, նրա առաջադրումը ընդամենը Սերժ Սարգսյանի ցանկությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ելք»-ը քննարկելու է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հարցը, վերջինս հավելեց, որ դեռ չեն քննարկել:
Սասուն Միքայելյանը նաև անդրադարձավ «Ելք» դաշինքի երթին: Նրա գնահատմամբ, եթե էս ժողովուրդը շարունակի հլու-հնազանդ ծառայել այս իշխանությանը, ապագա չի ունենա: «Այս թանկացումները ազդելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա»: