Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։
Նախապես հայտարարվել էր, որ կազմակերպիչները երթով կշարժվեն քաղաքի կենտրոնական փողոցներով՝ մեկնարկը տալով Մոսկվա կինոթատրոնի հրապարակից:
Քաղաքական ակցիայի օրակարգի մյուս հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն: