Ֆրանսիայի գրախանութներում հայտնվել է երկրի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի՝ «Ազատ արձակված Բիժիտ Մակրոն» ոչ պաշտոնական կենսագրությունը։ Գիրքը գրել է Closer պարբերականի լրագրողուհի Մաել Բրենը։
Բավականին բաց կենսագրականում պատմվում է մասնավորապես այն հալածանքի մասին, որը վերապրել է Բրիժիտն ու նրա ընտանիքն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անչափահաս դպրոցական Էմանուել Մակրոնի հետ 40-ամյա Բրիժիտի կապի մասին։ Գրքում խոսվում է նաև 16-ամյա Մակրոնի առաջին գրական փորձի՝ էրոտիկ վեպի մասին, որը նվիրված է եղել Բրիժիտին։
«Մարդիկ թքում էին ծնողներիս տան դռան վրա»,-ասել է Բրիժիտ Մակրոնը, ում 3 երեխաների հայրը, իմանալով կնոջ սիրավեպի մասին, լքել է նրան 1996 թվականին։ Այժմ Ֆրանսիայի առաջին տիկինը 7 թոռ ունի։ Բրիժիտ Տրոնյեն Մակրոնի հետ ամուսնացել է 2007 թվականին։
Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Ֆրանսիայում, այլև արտերկրում։