«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի և «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր փոխանակման մասին:
«Մխիթարյանն այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ է: Նույնը կարող եմ ասել Սանչեսի մասին, որը հանդիսանում է «Արսենալի» խաղացող: Բանակցություններին մասին, ոչինչ ասել չեմ կարող, քանզի սպասում են նորությունների: Ինձ համար այս պահին շատ ավելի կարևոր է վաղը կայանալիք «Բարնլիի» հետ հանդիպումը»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Վերջինս նշել է, որ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: