Եթե քաղաքականությամբ ես զբաղվում, քո խնդիրն է հանրությանը հույս տալ և ոչ թե ամրագրել, որ հանրությունը հուսահատված է. այսօր «Երթ»–ի` թանկացումների դեմ հրավիրված երթից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Հանրությունն իրեն հասանելիք գործը միշտ էլ արել է, և եթե ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն խնդիրը կազմակերպիչներինն է, այն մարդկանցը, ովքեր փորձում են հանրության հետ շփվել. և եթե ինչ-որ բան հիմա չի ստացվել, պետք է հետո փորձել անել այնպես, որ ստացվի. եթե այսօր պակաս կլինի, կփորձենք մարտին, ապրիլին ավելի շատ լինի»,-ասաց նա: