Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Կամո Փիրուզյանի սպանության գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կասկածյալին պատկանող առևտրի սրահում հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ:

Կամո Փիրուզյանի սպանությունը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում։ Հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել 1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը եղել է պատվիրված, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ կազմակերպչի ինքնության և վերջինիս կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ։

Նախաքննական մարմնի՝ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդունքում պարզվել է համագործակցությանը մասնակցություն ունեցած ևս մեկ անձի ինքնությունը, ով հանդիսանում է Ալավերդի քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ.: Վերջինիս պատկանող առևտրի սրահում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ: Հունվարի 18-ին երեկոյան նա ձերբակալվել է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու կասկածանքով և հարցաքննվել:

Այսպիսով՝ քրեական գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է՝ Կ.Փիրուզյանի սպանության մեղադրանքով, ևս 4-ը՝ ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր համագործակցությանը մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում