Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի ընտանիքում երրորդ երեխայի ծնունդը մեծ իրադարձություն է դարձել ոչ միայն ծնողների, այլ նաև նրանց երկրպագուների համար։ ԶԼՄ–ները մեծ ուշադրության են արժանացրել փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ եկած փոքրիկին, և փոքրիկի լուսանկարի համար առաջարկել են Քիմին և Քանյեին 2-ից մինչև 5 միլիոն դոլար։
Հայտնի է դարձել, որ ծնողները մերժել են այս բոլոր առաջարկները՝ «բարոյական նկատառումներից ելնելով»։
Չնայած հեռուստատեսության, համացանցի և ԶԼՄ–ների նկատմամբ նրանց մեծ սիրուն, որոշ բաներ նրանք այնուամենայնիվ նախընտրում են փակ դռների ետևում թողնել։ Օրինակ, իրենց ավագ դստեր և որդու լուսանկարները հայտնվել են ցանցում միայն նրանց Instagram-ում, իսկ հետո ավելի ուշ միայն Vogue-ը համոզեց զույգին պրոֆեսինալ ֆոտոսեսիա անել դստեր հետ։