Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ. «Երկիր ծիրանի»

Ցավալի է, որ անկախության ներքո շուրջ քառորդ դար մեզ շարունակաբար զրկել են մեր բոլոր իրավունքներից. Հայաստանի Հանրապետության թերևս ամենակարևոր համակարգերից մեկը՝ պաշտպանությունը, նույնպես վտանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Եվ որքան էլ որոշ կոստյումավոր մարդիկ պնդեն, որ իրենք բանակ են կառուցել, մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգը թալանվել է, բանակում տեղի են ունեցել սպանություններ, որոնք մինչ այժմ բացահայտված չեն։ Պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, ով իր ժամանակին ամեն գնով խուսափել է ծառայությունից և վստահաբար, այնքան համարձակություն չի ունենա, որպեսզի առաջնորդի մեր զորքը։

Իհարկե, մեր օրերում դժվար է ոստիկանական համակարգը համարել պաշպանական համակարգ, քանզի այս մարմինը գործում է բացառապես իշխանազավթիչների ու նրանց քավոր-սանիկների անձնական շահերի պաշտպանության նպատակով, միաժամանակ, վարձատրվելով հանրային միջոցներից։ Ոստիկաններին չի մտահոգում նույնիսկ այն փաստը, որ թմրամոլ-խաղամոլների սրերն արդեն ուղղվել են իրենց ուղղությամբ։

Կրթությունն օրըստօրե հեռու է մղվում մեր հասարակությունից։ Շատերը ստիպված են օրվա ապրուստի միջոց վաստակել՝ հետին պլան մղելով կրթություն ստանալու հնարավորությունը։ Մյուսները հնարավորություն չունեն վճարել ուսման համար։ Երրորդները, գիտելիք ստանալով, թողնում են Հայաստանը՝ այստեղ ապագա չտեսնելով։ Իսկ փողին փող չասող, հղփացած ու դիպլոմ գնած թափթփուկներին կրթությունն ու գիտությունը բացարձակապես չի հետաքրքրում։

Մեր ժողովրդի առողջությունը գրոշի արժեք չունի ներկայիս իշխանավորների համար։ Նույնիսկ առողջապահության նախարար ներկայացող անձիք չեն օգտվում Հայաստանում գործող բժշկական համակարգից՝ իրենց ու իրենց հարազատների բուժումը կազմակերպելով արտերկրում։

Զավեշտալի է նաև այն փաստը, որ իրեն պաշտպանության նախարար կոչող, բայց զինվորական ծառայությունից փախած անձն անգամ վիրավոր զինծառայողներին է հորդորում բուժման նպատակով մեկնել արտերկիր։

Օրեցօր վատթարացող առողջապահական խնդիրները որևիցե պատասխանատու պաշտոնյայի չեն անհանգստացնում։ Վստահ եմ, որ բոլորդ առերեսվել եք ինչպես մասնագետների բացակայության, այնպես էլ սարքավորումների պակասի, դեղորայքի շուկայի խայտառակ վիճակի ու վճարման անհասկանալի և անարդար մեխանիզմների հետ։

Հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը և այլք, այսօր կանգնել են էթիկայի ու մշակույթի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց իրենք իրենց կենսագրություն ունեցող համարող մարդիկ, ում անունները հայտնի են բոլորին։

Այդ մարդկանց հիշեցնում ենք, որ ճվճվ Ավոյի տղաներն էլ հարուստ կենսագրություն ունեն, իրենց կենսագրությունից ոչ պակաս «հետաքրքիր» ու հանցավոր։

Սրանք են մեր մշակույթն ու ազգային արժեքները վաճառողներն ու արժեզրկողները։

Եթե Հայաստանում գործեին արդարադատությունն ու օրենքը, թերևս հնարավոր կլիներ մեր հայրենիքը ոչ միայն հետ պահել անդունդի եզրից, այլ նաև այն դարձնել հզոր և ծաղկուն երկիր։ Սակայն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ընտրովի է գործում, քանի դեռ բանտերը լցված են քաղաքական հալածյալներով, քանի դեռ բազմաթիվ հանցագործներ ազատ շրջում են երկրում, կամ իրենց ցոփ ու շվայտ կյանքն են վայելում հոգեբուժական կլինիկաների ու բանտերի պատերից ներս կառուցված շքեղ առանձնասենյակներում ու դուրս են գալիս այնտեղից միայն հերթական պատվերը կատարելու համար, մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ։

Թերևս սոցիալական անմխիթար վիճակն ու սոցիալական անարդարությունն անթաքույց շրջում են Հայաստանում։ Մի կողմից՝ շուրջ 1 միլիոն աղքատ բնակչություն, միջին խավի գրեթե բացակայություն, բազմաթիվ անտուն մնացած մարդիկ, նկուղներում պատսպարված բազմազավակ ընտանիքներ, ծերացող բնակչություն։ Մյուս կողմից՝ իրար կողքի շարվող անճաշակ դղյակներ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով ու խաղամոլությամբ տառապող, անմարդկային բնազդներով, մարդկային կաշին իրենց վրա քաշած արարածներ, ովքեր նույնիսկ զբաղեցնում են բարձրաստճան պաշտոններ և նույնիսկ չեն հասկանում, թե ինչ նպատակով են լույս աշխարհ եկել։ Այս սարսափելի ու լույսի ոչ մի նշույլ չպարունակող պատկերը, որը հիշեցնում է «Դժողքի երաժշտություն», ուրվականի պես շրջում է մեր հայրենիքի բոլոր անկյուններում։

Շատ երկրներում բնապահպանական միջոցառումների ճիշտ կազմակերպման համար և էկոլոգիական աղետների վերացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Սակայն, այս պնդումը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ անխղճորեն վերացվում են կանաչ տարածքները, վաճառվում ու անխնա շահագործվում են հանքերը, արհեստական խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

Հայկական սփյուռքը շուրջ 9 անգամ գերազանցում է Հայաստանաբնակ հայերին։ Մեր հայրենակիցները առաջատար մասնագետներ են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք մեզ հետ հավասար սիրում են մեր հայրենիքը ու փափագում ունենալ ազատ, հզոր ու հարուստ հայրենիք։ Սակայն, զրկված լինելով ընտրելու ու ընտրվելու իրավունքից, չեն կարողանում լիարժեք կերպով մասնակցել Հայաստանի քաղաքական, նաև տնտեսական կյանքին։ Նրանք վաղուց են գիտակցել շուրջ քառորդ դար Հայաստանը կեղեքող ու թալանող իշխանությունների հանցավոր բնույթը և պահանջում են իրենց սահմանադրական իրավունքի վերականգնում՝ հանուն Հայաստան աշխարհի փրկության և զարգացման։

Խնդիրները բազմաշերտ ու բազմաբնույթ են։ Դրանք առկա են մեր կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։

Մենք՝ որպես հայ ազգ, պարտավոր ենք ոտքի կանգնել, պայքար մղել այս հանցավոր համակարգի դեմ։ Մենք պարտավոր ենք մտածել մեր զավակների ապագայի մասին։ Մենք իրավունք չունենք կորցնելու մեր հազարամյակներ մեզ պահպանող չքնաղ Հայաստանը։

Ոտքի կանգնի՛ր, համայն հայ ժողովուրդ։ Ընդվզի՛ր ապօրինության, թալանի, փոքրոգության դեմ, ընդվզի՛ր թմրամոլների, խաղամոլների ու անառակների դեմ, ովքեր մեր ազգի բարձր բարոյական արժեքներն ուզում են հողին հավասարեցնել՝ բոլորին փորձելով համոզել, որ մենք՝ որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք։

Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Դու ուժեղ ու իմաստուն ես եղել դարեր շարունակ, ու մի քանի անսիրտ, անխելք ու տմարդի քեզ չեն կարող ստրկացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում