Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Շնորհակալ եմ ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար. Սերժ Սարգսյանը՝ պետական մրցանակի դափնեկիրներին

Արվեստի և գիտության բնագավառի մեկ տասնյակից ավելի անհատներին շնորհվող պետական մրցանակները պետության և ժողովրդի գնահատականն են քրտնաջան կատարված աշխատանքի և նվիրումի համար: Հունվարի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հարգելի դափնեկիրներ, այսօր հաճելի պարտականություն ենք կատարում, պետական մրցանակներ ենք հանձնում մեր արվեստագետներին ու գիտնականներին, մեր դափնեկիրներին, ովքեր նախորդող 2-3 տարիների ընթացքում ուշագրավ գործեր են ստեղծել: Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակներն առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով` մենք փորձում ենք ուղենիշներ ու չափանիշներ առաջարկել մեր հասարակությանը, նրանց ուշադրությունը գրավել իսկապես արժանի գործերի վրա»,-ասաց ՀՀ Նախագահը:

Գիտության և հրապարակախոսության ոլորտում 2017 թվականի պետական մրցանակի արժանացավ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար, երաժշտության ոլորտում` Էդուարդ Հայրապետյանը կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործության համար: Կինոարվեստի ոլորտում պետական մրցանակի արժանացան «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակ շնորհվեց Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն համալիրի համար ճարտարապետներ Սարգիս Սարդարյանին, Ռուզաննա Մամյանին, ճարտարագետ Լևոն Ազնավուրյանին հետմահու, շինարար Սուրեն Հակոբյանին, ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում` պրոֆեսոր Համլետ Ավետիսյանին ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա ուղղության իր անգլալեզու աշխատության համար:

Արժանի գործեր չլինելու և անհրաժեշտ թվով ձայներ չստանալու կապակցությամբ մի քանի ոլորտներում մրցանակներ չհանձնվեցին, մասնավորապես, կերպարվեստի, թատերական արվեստի, հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում:

Հանձնախմբերի ղեկավարները նաև առաջարկություններ ներկայացրեցին, մասնավորապես, երաժշտության հանձնախմբի նախագահ Դավիթ Ղազարյանն առաջարկեց մրցանակ սահմանել նաև կատարողական արվեստի բնագավառում:

Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հանձնախմբի նախագահ Յուրի Սուվարյանն էլ առաջարկեց, որպեսզի մրցանակների շնորհման կանոնակարգի մեջ կատարվի ճշգրտում, որ հնարավոր լինի կոլեկտիվ կատարված արժեքավոր ուսումնասիրությունները ևս արժանացնել պետական մրցանակների:

Նախագահն ափսոսանք հայտնեց, որ որոշ անվանակարգերում հաղթողներ չարձանագրվեցին` հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կլինեն այնպիսի գործեր, որոնք անկասկած արժանի կլինեն պետական մրցանակի: «Տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի Մշակույթի, Գիտության և կրթության նախարարներին, որ նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ նաև մեծ ուշադրությամբ դիտարկվեն առաջարկները»,-եզրափակեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում