Ինչպես հաղորդում է Social Beat-ը՝ հղում անելով Twitter-ի մենեջերներից Ադամ Բայենին, Twitter միկրոբլոգների կայքի գովազդային գները մեկ տարվա ընթացքում աճել են 4 անգամ: Հիմա այդ կայքում գովազդ տեղադրելուց ղեկավարությունը ստանում է 120 հազար դոլարի եկամուտ: Անցած տարվա ապրիլին այս գումարը կազմում էր 25-30 հազար դոլար:
Վերջերս Twitter-ին մեղադրում էին գները կտրուկ բարձրացնելու մեջ, սակայն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samsung-ը, Toyota-ն և այլն, սրանից ամենևին էլ չեն շփոթվել և իրենց գովազդն են տեղադրել կայքում:
2010 թ. ապրիլից Twitter-ը համագործակցել է մոտ 600 գովազդատուների հետ՝ համատեղ իրականացնելով 6 հազար գովազդային ակցիա: