Հանրապետության նախագահի գործառույթը կարևոր է, վատ չէր լինի լսել թեկնածուի կարծիքը, թե ինչ տեսլական ունի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Մեզ մոտ որպես վարկաբեկող գործոն առաջ են մղում կուսակցական պատկանելիությունը: Սակայն կուսակցական լինելը վարկաբեկող չէ»,-նշեց Բաբայանը:
Նշենք, որ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: