Թուրքիայի նպատակը իր սահմանների անվտանգությունն ապահովելն է, –ասել է երկրի վարչապետ Բինալի Յելդիրիմը՝ մեկնաբանելով Աֆրին սիրիական քաղաքի դեմ սպասվող ռազմական գործողությունները՝ ընդդեմ PYD և YPG ահաբեկչական կազմակերպությունների։
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկրի պարտականությունն է իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի սովորեցնելու և ասելու Թուրքիային, թե ինչպես նա վարվի։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի օդային ուժերը Աֆրինում կրակահերթ են բացել PYD և YPG դիրքերի վրա, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է ավելի քան երեսուն ահաբեկիչ։