«Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» կլինի սենսացիացիոն: Ես հայ ֆուտբոլիստի մեծ երկրպագուն եմ և նրա խաղին հետևում էի դեռ այն ժամանակ երբ խաղում էր Դորտմունդում:
«Բորուսիայում» Մխիթարյանը շատ գոլեր էր խփում և ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող:
Իրականում շատ դժվար է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ գտնել հունվարին: Կարող եմ ասել, որ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է»,- հայտարարել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը:
Նշենք, որ Մխիթարյանը դեռևս պայմանագիր չի կնքել լոնդոնյան թիմի հետ: