Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ թե ով կլինի այս համակարգում նախագահ, ժողովրդի համար ոչ մի նշանակություն չունի. «Պողոսը կլինի, Պետրոսը, թե Սուքիասը՝ ոչ մի նշանակություն չունի, եթե իրենք փորձելու են պահել համակարգը՝ ոչինչ չի փոխվելու։ Եթե ինքը դառնա վարչապետ այս նույն գործողություններով՝ ի՞նչն է փոխվելու, հարցը պաշտոնները չեն, խնդիրն այն է, թե ինչ ծրագրերով են գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Արամ Սարգսյանը նշում է. «Չգիտեմ այնպիսի երկիր, որը նախագահ է ընտրում այնպիսի մեկին, որը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե նա կուսակցության անդամ չի եղել, չի նշանակում՝ քաղաքականությունից դուրս է եղել, եղել է թիմում կամ հիմա կա թիմում։ Կատարել է այն հանձնարարությունները, որոնք տրվել են քաղաքական թիմի կողմից։ Չեմ ուզում գնահատականներ տալ։ Երկրորդ՝ իսկ եթե իսկապես այդպիսի մեկին գտնեն, ապաքաղաքական մեկին, ո՞նց է նա պետության գլուխ լինելու։ Այսինքն՝ ի՞նչ, ձեզ կամակատար է պետք, որ ոչ մի պրոբլեմ չստեղծի, գա ցուցիկի նման նստի, տեսնի՝ ինչ եք ասում, գնա արարողակարգ անի ու վերադառնա՞։ Հանուն ի՞նչի ենք մենք գումար տրամադրելու, որ նրա ապարա՞տը պահենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։