Անցած հանգստյան օրերը Դոնալդ և Մելանյա Թրամփերն իրենց 11-ամյա որդու՝ Բերոնի հետ անցկացրել են Ֆլորիդայի իրենց Մար-ա-Լագո կալվածքում, որտեղից երեկ վերադարձել են Վաշինգտոն։
Լուսանկարիչները ֆիքսել են նախագահական զույգի ինքնաթիռ բաձրանալու և Սպիտակ տան մոտ վայրէջքի կադրերը, որոնք վրդովեցրել են սոցցանցերի օգտատերերին։
Twitter-ում նախագահին ուղղված քննադատությունների տարափ է սկսվել։ Օգտատերերը կարծում են, որ նախագահն իրեն դրսևորել է ոչ որպես սիրող ամուսին և հոգատար հայր։
Նախագահը բարձրացել է ինքնաթիռի սանդուղքով՝ անձրևանոցը միայն իր գլխավերևում պահած, մինչդեռ նրա կինն ու որդին թրջվել են՝ մնալով առանց որևէ պաշտպանության։