Շուտով Քարդաշյան-Ջեններ կլանի ևս երկու քույրեր մայր կդառնան։ Քիմից հետո համալրման են սպասում Քլոեն և Քայլին։ Չնայած այն բանին, որ Քայլին հոկտեմբերից չի երևացել հանրությանն ու չի հաստատել իր հղիության լուրերը, ուշադիր պապարացիներին հաջողվել է լուսանկարել նրա տուն տեղափոխվող օրորոցը։
Ըստ կանխատեսումների՝ Քայլի Ջենները պետք է առաջին անգամ մայր դառնա փետրվարի երկրորդ կեսին։ Դատելով լուսանկարներից, որոնք արվել են աստղի առանձնատան տարածքում՝ վարդագույն դեկորով baby shower-ի ժամանակ, Քայլին և նրա սիրելի Տրևիս Սկոտը դուստր կունենան։