Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Անտագոնիզմի և այլատյացության զոհը. Հրանտ Դինք՝ Թուրքիայի վերջին աղավնին

Այսօր լրանում է պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Նրա սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի մի շարք թաղամասերում կախվել են հիշատակի պաստառներ: «Քեզի պիտի չի մոռնանք» գրությամբ պաստառների վրա տպվել են նաև նույն գրության թուրքերեն և քրդերեն թարգմանությունները: Ակցիան իրականացվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստամբուլյան գրասենյակի կողմից: Հրանտ Դինքի ողբերգական մահը ճիշտ չէ դիտարկել սոսկ հայ-թուրքական կնճռոտ, պատմության բեռով ծանրացած հարաբերությունների համատեքստում, որովհետ դրանով ընդամենը հանիրավի կսահմանափակենք Դինքի գործունեության դաշտը, կստվերենք նրա պայքարի բուն խորհուրդը:

Դինքն, առաջին հերթին, իր երկիրը` Թուրքիան, սիրող քաղաքացի էր և իր բովանդակ ուժերը, մարդկային ու մասնագիտական կարողությունները, ջանքերը ներդրել էր, որպեսզի իր պետությունում ժողովրդավարությունը դառնա անշրջելի, մարդու իրավունքները` գերակա արժեք: Հայտնի լրագրողը հենց այս համատեքստում էր տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին, որովհետև Հայաստանի կամ այլ երկրների հետ հարաբերություններում վստահելի, կանխատեսելի գործընկեր կարող է լինել միայն դեմոկրատական Թուրքիան` ձերբազատված ազգայնական տրամադրություններից և կրոնական նախապաշարումներից: Դինքը սպանվեց ոչ այնքան հայ լինելու, որքան` ավտորիտար երկրում դեմոկրատիայի համար պայքարելու համար:

Մյուս կողմից` Դինքն, ըստ էության, հայ և թուրք ժողովուրդների համակեցության, ապագային նայելու, միասին ապրելու բանաձև, բաղադրատոմս էր առաջարկում, որովհետև երկու պետությունների, ժողովուրդների համակեցությանն իրապես այլընտրանք չէր տեսնում: Պատահական չէ, որ թուրքերը Դինքի սպանության խարանը իրենց ճակատից սրբելու համար «Մենք հայ ենք» պաստառներով տասնյակ հազարավոր մարդկանց եթերով օրեր շարունակ հեղեղեցին Ստամբուլի փողոցները: Սրանք երթեր էին ոչ այնքան Դինքի հիշատակի, որքան` Թուրքիայի ապագայի համար: Միայն քաղաքակիրթ աշխարհին ձգտող, հումանիտար արժեքներով ապրող Թուրքիան կարող է առերեսվել իր պատմության սև և խոտոր էջերի հետ` ապագայի մեջ փնտրելով երկրի զարգացման բանաձևը:

Դինքն այն մարդկանցից մեկն էր, որ ճգնում էր արագացնել Թուրքիայի և սեփական պատմության առերեսումը, սակայն ապտակ ստացավ այն ուժերի կողմից, որոնք թուրքական կայսերականության, արյունոտ անցյալի մեջ են փնտրում իրենց երկրի թվացյալ հզորությունը: Արդյո՞ք մենք, հանուն մեր երկրի, հայրենիքի, մի քանի տասնյակ մարդու կարող ենք կոնսոլիդացնել, ովքեր պատրաստ կլինեն ասել` «Ես թուրք եմ»: Խիստ կասկածելի է, որովհետև Դինքը մերժված էր ոչ միայն Թուրքիայում, այլ նաև` Հայաստանում և միայն սպանությունից հետո հերոսացավ ու արժևորվեց թե Հայաստանում, թե Թուրքիայում:

Մերժված էր և գուցե` է, որովհետև անտագոնիզմի և այլատացության փոխարեն` առաջարկում էր դեմոկրատիայի և երկխոսության ճանապարհը: Այս օրերին Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում` մեծ հաշվով, դարձյալ նեղացնելով օրվա խորհուրդը, ժողովրդավարության և խաղաղության լույսը տարալուծելով հայդատականության, հակաթրքականության ճահիճում:

Մեկընդմիշտ հարկ է հիշել, որ Դինքը պայքարել է, առաջին հերթին, հանուն Թուրքիայի հասարակության իրավունքների ու բարեկեցության և նահատակվել է հանուն Թուրքիայի ժողովրդավարության ու մեր երկու ժողովուրդների համակեցության: Սակայն այսօր էլ Հայաստանում և Թուրքիայում չկա մարդկանց պակաս, ովքեր առաջնորդվում են գենետիկ անհամատեղելիության հանցավոր կարծրատիպով:

Հունվարի 19-ը ժողովրդավարությունն, երկու պետությունների և ժողովուրդների համակեցությունը, երկխոսությունն արժևորող ուժերի և անհատների կոնսոլիդացիայի օրն է` Թուրքիայում, թե` Հայաստանում: Թուրքիայի դեմոկրատիզացիան հարևան երկրի պետականության վրայից կմաքրի դեսպոտիզմի, հետամնացության, այլատացության կեղևը: Դեմոկրատական Հայաստանը պետություն է` ձերբազատված պատմության բարդույթներից, բաց երկխոսության և ինտեգրման համար:

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտն անցյալից սնուցվող պետական համակարգերը, հանրային բարդույթներն են: Դեմոկրատական Թուրքիան և Հայաստանն ոչ միայն թշնամիներ չեն, այլ կարող են դառնալ հուսալի գործընկերներ տարածաշրջանում և դրանից դուրս: Հանուն այս տեսլականի նահատակվեց Հրանտ Դինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում