Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում

Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, և խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշներից հետո, որ մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ:

Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետ է եղել 1996 թվականին, բայց ընդամենը մի քանի ամիս, որից հետո նա հեռացավ անվերադարձ: Պաշտոնապես դա բացատրվեց, որ Արմեն Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, թեև ոչ պաշտոնական խոսակցություններն ու տեղեկությունները այն մասին էին, որ Սարգսյանն իրականում խնդիրներ ուներ Հայաստանի իշխանական համակարգի ներսում, մասնավորապես՝ ուժային բլոկի հետ: Ընդ որում՝ այդ հանգամանքը նրա շուրջ ստեղծեց հանրային դրական ընկալումներ, կամ ավելի շուտ խորացրեց այն՝ հաշվի առնելով այդ ժամանակ իշխանության և մասնավորապես ուժային բլոկի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը: Արմեն Սարգսյանը գործնականում հեռացավ այդ ընկալումների ներքո և առ այսօր թերևս մնում է դրանց շրջանակում:

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով: Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատև գործունեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խոսում էինք 1996-ի նրա մի քանի ամիսների վարչապետության և հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանական ոչ ազդեցիկ լծակների բացակայությունն իրականում բավականին նուրբ ձևով զգալիորեն փոխհատուցում են այդ երկու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհանդերձ որոշակի լծակ իշխող համակարգի վրա: Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը միջազգային տարբեր սուբյեկտների մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ, և միջազգային տարբեր սուբյեկտների դեսպանը Հայաստանի իշխող համակարգում:

Իրականում, այդ իմաստով, Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի ինստիտուտը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում վերածում է ուշագրավ մի «խաչմերուկի»: Թե լուսացուցային ինչ կարգավորում է լինելու այդ խաչմերուկում, դեռևս վաղ է ասել, այստեղ շատ բան դեռ անորոշ է և պարզ կլինի նվազագույն մասով այն բանից հետո, երբ ապրիլին ամբողջապես կձևավորվի նոր կառավարությունը: Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ է բուտաֆորիկ ֆիգուր, որը չի խաղա ինքնուրույն խաղ, և որը կլինի հեշտ կառավարելի: Իրականում, սակայն, այդ հանգամանքը թերևս փոքր-ինչ կարծրատիպային, իներցիոն և չափազանցված տարբերակ է, քանի որ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր թողնել արտերկրում իր գործունեությունը Հայաստանում բուտաֆորիկ կառավարելիության տակ նախագահ աշխատելու համար:

Սարգսյանի նշանակումը և «խաչմերուկի» ձևավորումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական համակարգի պարզ բրգաձև կառուցվածքի տրանսֆորմացիա և վերափոխում ավելի բազմաշերտ և բարդ մի համակարգի, ընդ որում՝ ամենևին չպարփակված հայաստանյան իրականության շրջանակում և մասշտաբում, ինչը անկասկած ունի իր թե՛ ռիսկերը, թե՛ առավելությունները, կամ ավելի շուտ՝ առավելությունները պարզունակ համակարգի նկատմամբ, ռիսկերը՝ մինչ այժմ եղած պարզունակ համակարգի պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում