Ամերիկյան գիտնականները պարզել են, որ աշխարհում մուսուլմանների միջին տարիքը 23 տարեկանն է։ Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փիլիսոփայության ինստիտուտի պրոֆեսոր Լյուդմիլա Ֆիլիպովիչը։
Գիտնականների հետազոտությունների համաձայն՝ քրիստոնյաների միջին տարիքը աշխարհում 30 տարեկանն է, բուդդիստներինը՝ 34-ը, իսկ հրեաներինը՝ 36-ը։
Քրիստոնյաների քանակը աշխարհում՝ 2017 թվականին կազմել է 2 միլիարդ 200 միլիոն մարդ, մուսուլմաններինը՝ 1 միլիարդ 600 միլիոն։