Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

88-ի շարժում-30. 1990-ի հունվարին արդեն պատերազմ էր

1990-ի հունվարը նշանավորվեց ոչ միայն Բաքվի ջարդերով, այլ` ըստ էության, առաջին լուրջ պատերազմական գործողություններով: Ղարաբաղյան առաջին պատերազմի պաշտոնական մեկնարկ համարվում է 1992թ-ը, սակայն 1990-ի հունվարին արդեն իսկական պատերազմ էր, ընդ որում` հայկական ինքնապաշտպանական ուժերը ստիպված էին կռվել ոչ միայն ադրբեջանական հրոսակների, այլ նաև` խորհրդային զորքերի դեմ:

Հունվարի 2-ից սկսվեցին փոխհրաձգությունները ԼՂԻՄ-ի տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալների հետ: Հունվարի 9-ին ադրբեջանական զինված ջոկատներն անցան լայնածավալ գրոհի ԼՂԻՄ-ի սահմանամերձ գոտում, ինչպես նաև Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերի վրա, սակայն անհաջողություն կրեցին` հանդիպելով ինքնապաշտպանական ուժերի լուրջ դիմադրությանը: Հունվարի 12-ին Ադրբեջանի Ժողճակատը անցկացրեց հակահայկական հանրահավաք Բաքվում:

Նույն օրը սկսվեց ադրբեջանական տեխնիկապես հագեցած և լավ զինված ջոկատների հարձակումը Մանաշշեն, Կամո և Ազատ գյուղերի վրա: Սակայն տեղացի հայերից կազմված ինքնապաշտպանական ջոկատները, որոնք տեխնիկապես բավականին զիջում էին թշնամուն, պատվով պաշտպանեցին հարազատ գյուղերն ադրբեջանցիներից: Մոտ մեկ օր տևած մարտերից հետո ադրբեջանական ուժերը, կրելով ծանր կորուստներ, ստիպված էին նահանջել: Հարձակվում, ավիրում, թալանում էին ադրբեջանական ուժերը, սակայն Մոսկվան պատժում էր ինքնապաշտպանության դիմած հայկական կողմին. հունվարի 15-ին արտակարգ դրություն մտցվեց ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում:

ԼՂԻՄ մտցվեցին խորհրդային ջոկատներ, որոնք զինաթափում էին հայերին, ինչից հետո բնակավայր էին մտնում ադրբեջանական ուժերը` կալանելով և բռնության ենթարկելով անզեն հայերին: Ձերբակալվածներին տանում էին Շուշի և Խոջալու հետագայում փրկագնով ազատելու նպատակով: Նույն` «անձնագրային ռեժիմ»-ի ստուգման անվան տակ նման գործողություններ իրականացվում էին ԼՂԻՄ-ի և հարակից բնակավայրերում: Հունվարի 15-ին հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Նախիջևանի սահմանագծին գտնվող Քարքին, որն ազատագրումից հետո վերանվանվեց Տիգրանաշենի` գյուղի գրավման ժամանակ տրված միակ զոհի` Ավշարի ինքնապաշտպանության հրամանատար Տիգրան Մելիքյանի հիշատակին:

Հունվարի 13-ին, ադրբեջանական ուժերը հատեցին հայ-ադրբեջանական սահմանը և տեղակայվեցին Երասխ ավանում` տեռորի ենթարկելով հարակից բնակավայրերը: Երասխի դիրքը ռազմավարական էր. մի կողմից` ավանի վերահսկողությունը հնարավորություն է տալիս հսկել հանրապետության գլխավոր մայրուղիներից մեկի` Երևան-Մեղրի ավտոմայրուղու Արարատ-Եղեգնաձոր հատվածը, մյուս կողմից` այն գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա:

Հունվարի 18-ին հայկակական ինքնապաշտպանական ուժերը շեշտակի գրոհ հասցրին ադրբեջանցիներին, ծավալվեց երկար ճակատամարտ: Երեք օր տևած թեժ մարտերի ավարտին հայկական ուժերին հաջողվեց մաքրել Երասխը և թշնամուն հետ շպրտել, միաժամանակ խոցելով դրա դիրքերը Սադարակում և Նորաշենում: Մարտում հայկական կողմի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը: Երասխի մարտում հերոսի մահով ընկավ Մովսես Գորգիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում