Levi’s և Jordan ամերիկյան բրենդերը համատեղ հավաքածու են ստեղծել, որտեղ ներառված են Air Jordan IV սպորտային կոշիկները և երկկողմանի Jordan Reversible Trucker Jacke բաճկոնը։ Նրանց դիզայնում միավորվել են երկու բրենդերի դասական գծերը։ Air Jordan IV սպորտային կոշիկների վերևի մասն իրականացված է կապույտի տարբեր երանգների դենիմով, լեզվակի վրա Levi’s-ի դասական նշանն է երկու ձիերով և զարդարված է Jumpman լոգոտիպով։ Բաճկոնը կարված է ավանդական բարձրորակ ջինսի կտորից և զարդարված է երկու բրենդերի լոգոտիպերով։