Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան պետության անեծքը

1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստո¬րագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծառա¬յության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահմանա¬պահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունների քայլն ինչ-որ իմաստով պարտադրված էր, որովհետ Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պայմաններում մեր երկիրն իր մարդկային և ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելու, արդյունավետ օգտագործելու անհրաժեշտություն ուներ: Սակայն պատերազմի ավարտից հետո Հայաստանի իշխանություններն ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել 1992-ի համաձայնագիրը չեղարկելու և Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ, այլև ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայա¬նում սահմանապահ անցակե¬¬տերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախատես¬ված չէ: Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, որովհետև ոչ միայն ֆորմալ առումով է սահմանափակվում Հայաստանի ինքնիշխանությունն, այլ նաև, ըստ էության, կաշկանդվում են Հայաստանի հնարավորությունները` Իրանի ու Թուրքիայի հետ հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին նվիրված քննարկման մասնակիցներ Ալբերտ Բաղդասարյանը, Արման Մելիքյանը, Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովսեփ Խուրշուդյան և Պետրոս Մակեյանը օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են 2018-20թթ-ին Հայաստանի սահմանների վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից վերադարձնել ՀՀ ԱԱԾ-ին:

«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակեր¬պություն-ներ¬ին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ ար¬տահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկաց¬նենք մեր հանրությանը»,-ասված է հայտարարության տեքստում: Հայտարարությունը զարգացման պոտենցիալ ունի, սակայն քաղաքական սուբյեկտության առումով խոցելի է, որովհետև կարևորագույն խնդիրը բարձրացվում է ոչ թե մագիստրալ ուժերի, այլ գործիչների կողմից, ովքեր բոլորն, ըստ էության, Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներին միավորող ճակատի անդամներ կամ համակիրներ են: Այս փաստը ռուսական ԶԼՄ-ներին արդեն հիմք է տվել հեգնանքով խոսել, իրենց իսկ ձևակերպմամբ, մարգինալ նախաձեռնության մասին:

Ռուսական «Վզգլյադ» լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր դրսևորումների մասին հաղորդագրություններ են հայտնվել, մասնավորապես՝ դժգոհություն է արտահայտվում, որ հայկական սահմանը վերահսկում են Ռուսաստանից սահմանապահները: Լրատվամիջոցն անդրադարձել է այդ թեմային և նշել, թե ինչու է Ռուսաստանը կարևոր համարում Հայաստանում ունենալ իր զինվորներին և ինչ շահեր ունի Մոսկվան տարածաշրջանում: «Վզգլյադ»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշում է, որ Ադրբեջանի տնտեսական և ժողովրդագրական գերակայությունն այնպիսին է, որ եթե երկու երկրները մնային դեմ-դիմաց, հարձակումները հետ մղելու Հայաստանի հնարավորությունները տարեցտարի կնվազեին: Բայց կա Ռուսաստանը, որը շահագրգռված է Կովկասի հարավում խաղաղության հարցում: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դիտարկվում են որպես Ռուսաստանի կենսական շահերի գոտում գտնվող երկրներ, նրանց միջև վեճերի կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար:

«Մեծ հաշվով ղարաբաղյան խնդրի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն միասնական պետության կազմի մեջ Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնելու դեպքում՝ Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի փոխարեն այն կարող է անվանվել Եվրասիական միություն: Այդ ժամանակ Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները կարող են կիսվել կենտրոնական, այսինքն՝ Մոսկվայի իշխանության կողմից»,- գրում է «Վզգլյադ»-ը` ըստ էության, զարգացնելով ռուսական կայսրության վերականգման թեման: Այս համատեքստում Հայաստանի սահմանների վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից ՀՀ ԱԱԾ-ին վերադարձնելու պահանջ ներկայացնելու փոխարեն` ավելի համարժեք կլիներ, որպեսզի Երևանում բարձրացվեր Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը: Ռազմաբազան Հայաստանում ռուսական կայսրության ներկայության հիմնական խորհրդանիշներից մեկն է:

Այնքան էլ տեսանելի չէ, թե ռուսական ռազմաբազան ինչ է տալիս Հայաստանի անվտանգության համակարգին, սակայն դարձել է քրեածին օջախ հատկապես Շիրակի մարզի ու Գյումրիի համար: Ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործած աննախադեպ ոճիրն անգամ բավարար է` պնդելու համար, որ ռուսական ռազմաբազան դարձել է մարտահրավեր Հայաստանի ներքին կայունությանը:

Մյուս կողմից` ռուսական ռազմաբազան այն կառույցներից մեկն է, որի կոռուպցիոն ռիսկայնության հետևանքով առնվազն վտանգված է Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Ե՞րբ է Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվելու ռուսական ռազմաբազան երկրից դուրս հանելու պահանջը: Սա հռետորական հարցադրում չէ, որովհետև ռուսական ռազմաբազայի ներկայությունն ավելորդ է դարձնում որևէ զրույց Հայաստանի ապագաղութացման թեմայով: «Օրհնված սհաթը» անեծք է դարձել Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում