Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Քրիսի Չեմբերսը շահել է դատը իր նախկին սիրեցյալի նկատմամբ, ով համացանց էր գցել իրենց սեքս–տեսագրությունը։ Անմիջապես դատական նիստից հետո դերասանուհին առաջարկություն է արել իր ընկերուհուն։
Գործի նյութերի համաձայն՝ երիտասարդ տղամարդը ինտիմ տեսարանները տեսանկարել էր առանց Չեմբերսի իմացության, դեռևս 2009 թվականին, երբ աղջիկը 18 տարեկան է եղել։ Մի քանի տարուց նրանք բաժանվել են, և նա վեց տեսագրություն է հրապարակել պոռնոկայքերում։ Նա նաև նշել է աղջկա անունն ու տարիքը։
Փաստաբան Ալեքս Մարզեցի խոսքերով՝ երիտասարդն ընդունել է իր մեղքը և ափսոսանք է հայտնել աղջկան պատճառած ցավի համար։ Ամբաստանյալին դատապարտել են բարոյական վնասի փոխհատուցման։ Բացի այդ, տեսագրությունների իրավունքը հանձնվելու է աղջկան, ով էլ արդեն կպահանջի, որ դրանք հեռացվեն պոռնոկայքերից։