Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վիճակի առանձնահատկությունը

Վերջին շրջանում փորձագիտական կարծիքների մեջ ավելի ու ավելի հաճախ է խոսվում Ղարաբաղի խնդրում պատերազմի վերսկսման հավանականության մեծացման մասին:
Դիվանագիտական պաշտոնական շրջանակները, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորման միջնորդությամբ, առայժմ իրենց ձևակերպումներում խուսափում են այդօրինակ փորձագիտական ուղղակիությունից և ոչ թե խոսում են պատերազմի հավանականության մեծացման մասին, այլ հաճախակի արտահայտվում են, թե պետք է լրացուցիչ քայլեր և ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ: Բայց դա էլ, մեծ հաշվով, նույնն է, որովհետև եթե պահանջվում են լրացուցիչ քայլեր և ջանքեր, ուրեմն առկա քայլերն ու ջանքերն այլևս չեն բավարարում հրադադարի պահպանմանը: Իսկ եթե չեն բավարարում, ուրեմն իրավիճակը փոխվել է և մեծացել է լարումը: Դա նաև անզեն աչքով է տեսանելի կամ անզեն ականջով է լսելի, քանի որ Ադրբեջանի իշխանությունը, նախկին տարիների համեմատ, առավել հաճախակի է սկսել ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ: Բնականաբար, հասարակությունների համար կարևոր է դառնում հասկանալ, թե որքանով է այդ ամենը իմիտացիոն բնույթ կրում, որքանով է շանտաժ և որքանով է իրական վտանգ:
Թերևս խնդիրը կարելի է բաժանել երկու հիմնական հարթության. պատերազմ պե՞տք է, արդյոք, հակամարտող կողմերին, և պատերազմ պե՞տք է, արդյոք, միջնորդ տերություններին: Տրամաբանությունը հուշում է, որ հակամարտող կողմերին պատերազմ կարծես թե պետք չէ: Ակնհայտ է, որ անկախ հաղթողից կամ պարտվողից` պատերազմը կարող է լուրջ վտանգներ առաջացնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանական բուրգերի պահպանման տեսանկյունից: Հատկապես Ադրբեջանի պարագայում կա «հարուստ» փորձ` կապված պատերազմի ժամանակաշրջանում ներիշխանական խմորումների և պերմանենտ իշխանափոխությունների հետ: Թվում է, թե Ալիևի համար այդ փորձը պետք է որ զսպող հանգամանք լինի: Հայաստանի պարագայում էլ թեև կա նախադեպ, որ պատերազմի դեպքում հասարակությունը գերադասում է ավելի շատ ըմբռնել, քան ըմբոստանալ, այդուհանդերձ ժամանակի ընթացքում հասարակությունը որոշակի մտածողության և արժեհամակարգային փոփոխության է ենթարկվել, փոխվել է նաև վերաբերմունքը թե՛ երկրի վիճակի, թե՛ «վերնախավի» վարքուբարքի հանդեպ, պետական դրվածքի, մթնոլորտի հանդեպ և շատերի մոտ «չկա նախկին էնտուզիազմը»: Այդպիսով, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար պատերազմը կարծես թե անցանկալի է, քանի որ դա թե՛ նյութական հարստության, թե՛ իշխանական դիրքերի սպառնալիք է` անկախ դրա ելքից: Այդ առումով կարծես թե այնպիսի տպավորություն է, որ հակամարտ կողմերը եթե խոսում են պատերազմի մասին, ապա առավելապես քաղաքական հաշվարկներից ելնելով և այդ խոսքերը երբեք չեն փորձի վերածել գործի: Իսկ արդյո՞ք «գործի» պահանջարկ չկա միջնորդ տերությունների մոտ:
Եթե նկատի ունենանք այն, որ նրանք ցանկանում են Ղարաբաղի հարցը լուծել և որքան հնարավոր է արագ, և եկել են լուծման առումով առնվազն միջնաժամկետ համաձայնության, ապա պատերազմի միջոցով խաղաղություն պարտադրելու տարբերակը թվում է հավանական, եթե կողմերը որևէ կերպ չեն գալիս համաձայնության: Սակայն բանն այն է, որ եթե գերտերությունների մոտ ձևավորվի գոնե միջնաժամկետ համաձայնություն, ապա նրանց լծակները բավարար են համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կողմերին առանց որևէ պատերազմի համաձայնություն պարտադրելու համար: Պատերազմը Կովկասում կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից և ստեղծել մի վիճակ, երբ քաղաքական հաշվարկները կարող են այլևս թելադրող չլինել: Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպան և թե՛ գուցե Ռուսաստանը հազիվ թե գնան այդօրինակ ծանր ռիսկի, քանի որ նրանցից որևէ մեկը Կովկասում դեռևս չի հայտնվել այդքան անկյուն քշվածի կարգավիճակում, որ դիմի անկանխատեսելի զարգացումների: Նրանք գերադասում են տեխնոլոգիական պայքարը, առավել ևս, որ այժմ երեք կենտրոններն էլ զբաղված են համաշխարհային զարգացման տեսանկյունից առավել թեժ տնտեսա-քաղաքական հարցերով, ինչպես տնտեսական ճգնաժամի լիակատար հաղթահարումը, անվտանգության համաշխարհային նոր համակարգի ձևավորումը: Գործոն կարող է լինել Թուրքիան, որը կարող է Ադրբեջանին մղել պատերազմի` նրան հավաստիացնելով, որ «տեր» կկանգնի այդ պատերազմին: Սակայն ներկայիս Թուրքիայի պարագայում դա այդքան էլ հավանական չէ, քանի որ թուրքերը կարծես թե համատարած խնդիրների մեջ են` Իսրայելի հետ հարաբերությունները վատ են, Իրանի հետ մերձենալու փորձը չստացվեց, և Իրանը նույնկերպ չարձագանքեց թուրքական ջանքերին, քրդերի հարցը պարբերաբար ակտիվանում է, Եվրոպայի հետ խնդիրները շարունակվում են, և Ֆրանսիան ու Գերմանիան շարունակում են Եվրոպան փակ պահել թուրքերի առաջ, ԱՄՆ հետ հարաբերությունը մինչ օրս զուսպ լարվածության փուլում է: Մնում է ռուս-թուրքական հարաբերությունը, որը կարծես թե ջերմ է, բարեկամական, սակայն խնդիրն այն է, որ երկու պետություններն իրար պետք են Կովկասում արևմտյան էքսպանսիան կանխելու կամ թուլացնելու համար, իսկ ահա Կովկասի համար նրանք միմյանց խոչընդոտ են և ռազմավարական առումով նրանց շահերը զգալիորեն տարբեր են: Այդ պայմաններում Ադրբեջանի միջոցով պատերազմ սադրելը Թուրքիայի համար կարող է շատ ավելի ծանր հետևանք ունենալ, քան Ադրբեջանի: Ավելորդ է խոսել, որ Իրանի համար պատերազմը ևս անցանկալի զարգացում է:
Այդպիսով, կարծես թե ստացվում է, որ ընդհանուր առմամբ որևէ մեկին պատերազմ պետք չէ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ են աշխուժացել դրա մասին փորձագիտական կարծիքներն ու միջնորդ դիվանագետների ակնարկները: Խնդիրը թերևս այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը և տարածաշրջանային զարգացումները հանգել են մի կետի, որտեղ նշմարվում է ակնհայտ դիվանագիտական փակուղի և դիվանագիտական գործիքների անկենսունակություն: Իրավիճակը հիշեցնում է մի վիճակ, երբ թունել փորելու և ճանապարհ բացելու համար այլևս կենսունակ կարող են լինել միայն պայթուցիչները, որոնք կհանեն ժայռային խոչընդոտները: Պարզապես տարբերությունն այստեղ այն է, որ զարգացումներին ներգրավված կողմերը առայժմ գերադասում են պայթուցիչի փոխարեն ձեռնամուխ լինել ոչ թե իրական կամ իմիտացիոն պատերազմական նախաձեռնությունների, այլ շանտաժի: Այսինքն` նախապատերազմական շունչը կիրառվում է որպես փոխադարձ շանտաժի միջոց, և թե՛ հակամարտ կողմերի, թե՛ միջնորդ գերտերությունների մոտ կարծես թե նշմարվում են դիվանագիտական փակուղին փոխադարձ պատերազմական շանտաժների միջոցով պայթեցնելու և նոր ճանապարհ բացելու տրամադրություններ: Կամ որևէ մեկը տեղի կտա շանտաժին և կնահանջի կարծր դիրքից, ընդ որում` դա կարող է թե՛ հակամարտ կողմ լինել, թե՛ միջնորդ տերություն, կամ էլ տեղի կտան որևէ մեկի նյարդերը, և շանտաժը կվերածվի իրական պատերազմի: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը այդ տեսանկյունից է հասել սահմանային վիճակի, ոչ թե խնդիրը կարգավորելու գերտերությունների վճռական համաձայնությունից, և թերևս այդ է ներկայիս վիճակի առանձնահատկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում